«Նյու Իմիջ» ատամնաբուժական կլինիկան (լիցենզիա K-XX-000002), հիմնադրվել է 2002թ. Դեկտեմբերի 2-ին: Նյու ԻմիջÁ մասնագիտացված ատամնաբուժական կենտրոն է` ծառայությունների ամբողջական փաթեթով և լաբարատորիայով:
Բժիշկ Արմեն Բախշյանի ղեկավարությամբ Նյու ԻմիջÁ դարձել է տարածաշրջանի ժամանակակից և մասնագիտացված ատամնաբուժական կլինիկա: Հագեցած նորագույն սարքավորումներով` լազերով, 3D թվային ռենտգենով և ատամնաբուժական իմպլանտների տեխնոլոգիաներով, կլինիկան ի վիճակի է մատուցել բարձրորակ ատամնաբուժական ծառայություններ նույնիսկ առավել քմահաճ հիվանդներին:
Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձնում որակի, հիգիենայի վրա: Այդ է պատճառը, որ մենք արդեն ունենք բազմաթիվ հաճախորդներ, որոնք իրենց ատամների առողջությունը վստահում են մեզ: Մենք իրոք հպարտ ենք, որ ունենք անհամար հաճախորդներ, որոնք գալիս են մեզ մոտ տարբեր երկրներից` մեր ծառայություններից օգտվելու համար:
Մեր ատամնաբույժները, տեխնիկները և ամբողջ անձնակազմը փորձառու մասնագետներ են, որոնք ունեն տարիների վերապատրաստում և փորձ: Նրանք անընդհատ վերապատրաստվում են եվրոպական տարբեր քաղաքներում և ԱՄՆ-ում, որպեսզի միշտ տեղեկացված լինեն ժամանակակից ատամնաբուժական խնամքի մեթոդների և ընթացակարգերի մասին:
Առաջին քայլն անելով մեր կլինիկա, Դուք կհամոզվեք, որ Ձեր ատամների խնամքը հանձնում եք բարձրակարգ մասնագետների, որոնք ջանք չեն խնայի, որպեսզի Ձեր բուժումն իրականացնեն այնքան հաճելի և արդյունավետ, որքան հնարավոր է: Մենք հաջողությունը չափում ենք ժպիտով:
